Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարգելիներս, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 24 ժամյա ԼԵՅԿՈԶԻ ռիսկ է սպառնում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ի՞նչ եք կարծում, քաղաքի կենտրոնի հինգ փողոցներում արված ծառերի զանգավածին «հունձը», օգնե՞ց Երևանի և երևանցու առողջությանը։
Երևանի կենտրոնը՝ բնապակպանական աղետի գոտի է՝ պայմանավորված իր դիրքով՝ «փոսի մեջ», ծառազուրկ մերկ լանջերով՝ կորցված օդի ինքնամաքրման հնարավորությունից, ահռելի շինարարությամբ զրո չափորոշիչների կատարմամբ, կանաչապատման հնգապատիկ պակաս ծածկույթով և ջրային մակերեսնեդի սակավությամբ, միտ 30 բաց հանքերով, խցանումներով և այլն։
Աղբավայրի մշտական հրդեհները՝ ձևին բնորշ երկարատև ծխացող տարածքներով, ուղղակի սպառնալիք են բոլորիս կյանքին՝ քաղաքապետից մինչև այս վայրկյանին ծնված երևանցին։ Նուբարաշենի աղբանոցը բնորոշ է Սոմալիի կենսամակարդակ ունեցող երկրին, բայց այն նույն Երևանում է, որտեղ Ամանորին միլիոնավոր դոլարներ էին ծախսվում, որ «երեխաները ուրախանան»։
Հարգելիներս, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ 24 ժամյա ԼԵՅԿՈԶԻ ռիսկ է սպառնում, ի վերջո, սկսեք զբաղվել ֆունդամենտալ հարցերով։
Արգելեք ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ սա կատակ չէ…»։