Երևանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով կա զոհ
Հասարակություն
18:47 10/08/2025
Հայաստան

Երևանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով կա զոհ

 Օգոստոսի 10-ին, ժամը 14:40-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Volvo», «Nissan Tiida», «Hyundai Tucson» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

«Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոցներ:  

 Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցեել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանող հատուկ տարածք: 

Մինչ ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder