Այրվել է մոտ 700 հակ անասնակեր
Հասարակություն
09:29 10/08/2025
Հայաստան

Այրվել է մոտ 700 հակ անասնակեր

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր