Թուրքիայում ուղևորատար լաստանավը բախվել է հունական քանի նավերի
Հասարակություն
19:01 10/08/2025
Աշխարհ

Թուրքիայում ուղևորատար լաստանավը բախվել է հունական քանի նավերի

Թուրքական Չեշմե նավահանգստում ուղևորներ տեղափոխող լաստանավը բախվել է մի քանի նավերի, այն բանից հետո, երբ նավապետը կորցրել է նավի կառավարումը, զոհեր չկան։ Կիրակի օրը հաղորդել է AHaber հեռուստաալիքը։

«Միջադեպը տեղի է ունեցել Չեշմե նավահանգստի մուտքի մոտ, երբ Հռոդոս կղզի ուղևորվող լաստանավը նավապետը հանկարծակի կորցրել է կառավարումը, ենթադրաբար՝ շարժիչի խափանման պատճառով։ Լաստանավը կարողացել է կանգ առնել նավահանգստում կայանված Հունաստանի դրոշի տակ գտնվող մի քանի նավերի հետ բախվելուց հետո», - հաղորդել է հեռուստաալիքը։

Լաստանավի ուղևորները չեն տուժել, սակայն նրանք ստիպված են եղել մոտ երկու ժամ անցկացնել նավի վրա՝ սպասելով օգնության։ Արդյունքում, նրանք տարհանվել են քարշակների օգնությամբ։ Սկսվել է վնասի գնահատում և միջադեպի հետաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում ուղևորատար լաստանավը բախվել է հունական քանի նավերի