Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մալթայի ափերի մոտ խորտակվում է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը
«Ազատության նավատորմի» նավը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում Գազայի հատվածին, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մալթայի ափերի մոտ խորտակվում է: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աջարը։
«Նավը ներկայումս անցք ունի և խորտակվում է: SOS ազդանշանը փոխանցվել է մոտակա երկրներ, այդ թվում՝ Մալթա»,-ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Նա մանրամասնել է, որ նավը գտնվում էր Մալթայի ափից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Նավում 30 իրավապաշտպան կա տարբեր երկրներից, սակայն նրանց հետ կապ չկա։
Նավը կեսգիշերից հետո երկու անգամ հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, ասել է Աջարը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ կատարի Al Jazeera հեռուստաալիքը պնդում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այն հարվածել է նավին, որը փորձում էր ճեղքել պաղեստինյան անկլավի շրջափակումը, նշել են լրագրողները։