Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում 56-ամյա կինը կտրել է իր 32-ամյա որդու կոկորդը, որը բազմիցս բռնաբարել էր իրեն։ Այս մասին հայտնել է Times of India-ն։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին Բիջնոր քաղաքում։ Կինը դանակ է վերցրել և կտրել որդու կոկորդը, վերջինս ողջ չի մնացել։ Սկզբում մայրը փորձել է թաքցնել հանցագործությունը՝ պնդելով, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա։ Սակայն նրա ցուցմունքներում անհամապատասխանությունները հարցաքննության ժամանակ հանգեցրել են նրա խոստովանությանը։
Կնոջ խոսքով՝ որդին թմրամոլ է եղել։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա տուն է վերադարձել չանբավարարված և բռնաբարել է իրեն, երբ կնոջ ամուսինը քնած է եղել բակում։ Նա հայտնել է, որ որդին բազմիցս բռնաբարել է իրեն, բայց ինքը թաքցրել է՝ վախենալով հանրային դատապարտումից։ Հարուցվել է քրեական գործ։