Հնդկաստանի դեսպանը մեկնել է Իջևան հնդիկների կազմակերպած հերթական ցույցի պատճառով
Իրավունք
14:37 11/08/2025
Հայաստան

Հնդկաստանի դեսպանը մեկնել է Իջևան հնդիկների կազմակերպած հերթական ցույցի պատճառով

Իջևանում հնդիկ աշխատակիցները գործադուլ են անում՝  Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերությունից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Տավուշ է մեկնել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան և հանդիպել ընկերության տնօրենի հետ։

 «Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը, դեռ օգոստոսի 6-ին սկսված բողոքի ակցիայի ժամանակ հայտնել էր, որ հնդիկները պահանջում են աշխատավարձի և աշխատանքային պայմանների բարելավում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր Հիշեցնենք,որ օգոստոսի 6-ի երեկոյան Իջևանում Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ,  փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը՝ առաջադրելով իրենց պահանջները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder