Իր 11 ամուսնուն թունшվորելով սպшնшծ «Սև այրին» կարող է Իրանում մահապատժի ենթարկվել
Իրավունք
18:00 11/08/2025
Տարածաշրջան

Իր 11 ամուսնուն թունшվորելով սպшնшծ «Սև այրին» կարող է Իրանում մահապատժի ենթարկվել

Իրանում 22 տարվա ընթացքում 11 ամուսին թունավորած կինը մահապատժի է ենթարկվելու։ Այդ մասին գրում է The Telegraph-ը։

Մազանդարան նահանգից 56-ամյա Քոլսում Աքբարին խոստովանել է մի շարք տարեց տղամարդկանց սպանություններ, որոնց հետ ամուսնացել է՝ նրանց ունեցվածքն ու օժիտը խլելու համար։ Հետաքննիչների տվյալներով՝ հանցագործությունները կատարվել են 2000-ից մինչև 2023 թվականը և երկար ժամանակ աննկատ են մնացել, քանի որ զոհերի մահը վերագրվել է տարիքի և հիվանդության հետ կապված բնական պատճառներին։

Աքբարիի սխեման պարզ էր և լավ մտածված, նա ծանոթների միջոցով գտնում էր հարուստ ամուրի տղամարդկանց, ամուսնանում էր բարձր օժիտով, ապա աստիճանաբար թունավորում էր ամուսիններին արյան ճնշման և շաքարախտի դեղամիջոցների, հանգստացնող միջոցների և արդյունաբերական ալկոհոլի համադրությամբ։ Հանցագործությունների աշխարհագրությունը ընդգրկում էր միանգամից մի քանի քաղաք՝ Սարի, Նեքա, Մահմուդաբադ, Բաբոլ և Քամշահր, ինչը բարդացնում էր դեպքերի միջև կապերի բացահայտումը։

Կինը ձերբակալվել է 2023 թվականին՝ իր վերջին զոհի՝ 82-ամյա Ղոլամրեզա Բաբաեիի մահից հետո։ Կասկածներ առաջացել են, երբ մահացածի ընտանիքի ընկերը հիշել էր, որ կինը նախկինում փորձել էր թունավորել նրա հորը։ Բաբաեյի հարազատները կապ հաստատեցին ոստիկանության հետ, և Ակբարին ձերբակալվեց։ Հարցաքննությունների ժամանակ նա խոստովանեց սպանությունները, չնայած շփոթված էր նրանց թվի հետ կապված։

«Գուցե 13 կամ 15 մարդ էր։ Ես ճիշտ չեմ հիշում»,-ասել է իրանցին։

Գործը ներառում է 11 մեղադրանք՝ կանխամտածված սպանություն և մեկը՝ սպանության փորձ։ Ավելի քան 45 հայցվոր, այդ թվում՝ զոհերի ժառանգները, պահանջում են մահապատիժ մեղադրյալի համար։ Փաստաբանը փորձեց հոգեբուժական փորձաքննություն նշանակել, բայց ընտանիքները մերժեցին այս նախաձեռնությունը՝ պնդելով, որ նման ուշադիր ծրագրված գործողությունները չեն կարող վերագրվել խելագարությանը։

Ըստ դատախազության՝ Ակբարին իր մահացած ամուսիններից ստացված ունեցվածքը գրանցել է դստեր անունով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder