Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունում ու աջակցում է Ալիևի և Փաշինյանի նախաստորագրած համաձայնագիրը
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը:
Ըստ «Էրմենիհաբերի»՝ կազմակերպությունը երկու երկրների կողմից իրականացված քայլը «պատմական» է որակել:
Նշվում է, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության հասնելու գործում։
Այս կազմակերպությունը ոչ միայն ողջունում է, այլև, ըստ հայտարարության՝ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչվող կառույցները փակելու վերաբերյալ համատեղ կոչի ստորագրմանը։