Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արաղչի. Ալիևն ու Փաշինյանը հրաժարվել են «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարից
Երևանն ու Բաքուն բանակցությունների օրակարգից հանել են Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցը, որը կլինի Ադրբեջանի իրավասության ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ պարզաբանելով, որ այժմ խոսքը գնում է տարանցիկ ճանապարհի մասին է, որը չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը։
«Տրանսպորտային միջանցք ստեղծելու գաղափարն ամբողջությամբ կորցրել է իր իմաստը։ Հիմա խոսքը տարանցիկ մայրուղի ստեղծելու մասին է, որը կլինի Հայաստանի իրավասության ներքո և հայ-ամերիկյան համատեղ ընկերության կառավարման ներքո, որը նույնպես գրանցված է Հայաստանում»,-ասել է նա։
Արաղչիի խոսքով՝ Թեհրանը խորհրդակցություններ է անցկացնում Երևանի հետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պարամետրերի վերաբերյալ, մասնավորապես՝ նախատեսվում է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ՀՀ փոխարտգործնախարարի այց։ Արաղչին չի նշել Թեհրան մեկնող հայ դիվանագետի անունը։
«Մենք դեռևս ունենք մեր մտահոգությունները, քանի որ Հարավային Կովկասում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, ինչը մենք բազմիցս հիշեցրել ենք երկու երկրներին»,- հավելել է նա։