ՄԱԿ-ը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում «Ալ Ջազիրա»-ի 6 լրագրողի սպանությունը
Քաղաքական
16:49 11/08/2025
Աշխարհ

ՄԱԿ-ը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում «Ալ Ջազիրա»-ի 6 լրագրողի սպանությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) հայտարարել է, որ Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից լրագրողների սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։

«Մենք դատապարտում ենք վեց պաղեստինցի լրագրողների սպանությունը իսրայելական զինվորականների կողմից, որոնք թիրախավորել էին նրանց»,-ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։ Գրասենյակը այս գործողությունները համարել է «միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։

OHCHR-ը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում սպանվել է առնվազն 242 պաղեստինցի լրագրող։

«Իսրայելը պետք է հարգի և պաշտպանի բոլոր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ լրագրողներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել «բոլոր լրագրողների համար ապահովել անվտանգ և անարգել մուտք դեպի Գազայի հատված»։

Ավելի վաղ կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել էր իսրայելական հարվածի հետևանքով Գազայում իր աշխատակիցների մահվան մասին։ Հարձակման պահին, որը կատարվել է տեղական ժամանակով կեսգիշերից կարճ ժամանակ առաջ՝ անօդաչու թռչող սարքի միջոցով, նրանք գտնվում էին լրագրողների համար նախատեսված վրանում, որը գտնվում էր «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մուտքի մոտ։ Իսրայելական բանակը, իր հերթին, հայտարարեց, որ ոչնչացրել է «ահաբեկիչ Անաս ալ-Շարիֆին, որը ներկայանում էր որպես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող»։ Զինվորականների խոսքով՝ նա ղեկավարել է պաղեստինյան «Համաս» շարժման ստորաբաժանումներից մեկը և «պատասխանատու է եղել իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների վրա հրթիռային հարձակումների համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՄԱԿ-ը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում «Ալ Ջազիրա»-ի 6 լրագրողի սպանությունը