Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայում սովի պատճառով մահացածների թիվը հասել է 154-ի, որից 89-ը երեխա է
Գազայի շրջափակման ընթացքում թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 154-ի, այդ թվում՝ 89 երեխա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ չորեքշաբթի օրը հայտարարել է պաղեստինյան կիսաանկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հիվանդանոցները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են սովից և թերսնումից յոթ մահվան դեպք, ինչի հետևանքով սովից մահացածների թիվը հասցվել է 154-ի, այդ թվում՝ 89 երեխա», -ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ թերսնման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով մահացությունների կտրուկ աճ է սպասվում։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Գազայի հատվածում թերսնման հետ կապված մահացությունների կտրուկ աճ է գրանցել, կազմակերպությունը 2025 թվականին այս պատճառով հինգ տարեկանից փոքր երեխաների 21 մահվան դեպք է գրանցել: ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ Գազայում սուր թերսնումը ազդում է բնակչության ավելի քան 10%-ի վրա, ընդ որում՝ հարցմանը մասնակցած հղի և կրծքով կերակրող կանանց ավելի քան 20%-ը տառապում է թերսնումից, հաճախ՝ ծանր ձևերով: Նա ընդգծել է, որ սովի ճգնաժամը սրվում է մարդասիրական օգնության մատակարարման խափանումների և դրա հասանելիության սահմանափակումների պատճառով։