Որևէ հերքում չի տվել այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գերիների հարց ներառել Վաշինգտոնյան տեքստում. Իշխանյան
Իրավունք
17:15 11/08/2025
ԼՂՀ

Որևէ հերքում չի տվել այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գերիների հարց ներառել Վաշինգտոնյան տեքստում. Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է.

«Սիրելի լրագրողներ,

Նազելի Բաղդասարյանը որևէ հերքում չի տվել այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գերիների և պատանդների հարց ներառել Վաշինգտոնյան տեքստում։

1. Նազելի Բաղդասարյանը ինչ-որ հերքում է տվել անազատության մեջ գտնվողների մասին, ոչ թե գերիների ու պատանդաների: Անազատը, գերին ու պատանդը նույն կարգավիճակները չեն։

2. Բաղդասարյանը պնդում է, թե Փաշինյանը անազատների մասին հարց է բարձրացրել: Սակայն խոսքը հարց բարձրացնելու մասին չէ, այլ ստորագրվող տեքստում ներառել, չներառելու մասին է, և իրենց իսկ հրապարակած վիդեոյում երևում է, որ Փաշինյանը առաջարկում է չներառել տեքստում։

Սակայն նաև վիդեոյից երևում է, որ Փաշինյանն անակնկալի է գալիս՝ լսելով պատանդների մասին խոսքը, հետևաբար Նազելի Բաղդասարյանն ամենայն հավանականությամբ սուտ է խոսում, իրենց խառնվածքին ու բնույթին համապատասխան:

Մյուս կողմից, եթե սուտ չի խոսում, թող հրապարակեն վիդեոն, որտեղ Փաշինյանը հարցը բարձրացնում է:

Ինչևէ, էականն այստեղ այն է, որ Բաքվի զնդանում գտնվող հայերը պարզապես ազատությունից զրկվածներ չեն, այլ պատանդ ու գերի, և Վաշինգտոնում պատանդների ու գերիների մասին խոսք չի եղել ու չի էլ կարող լինել, քանի որ Նազելի Բաղդասարյանն ու նրա թիմը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով ընդունել են, որ ոչ թե հայ զինվորներ են կռվել իրենց ազատության համար, այլ ահաբեկչական խմբավորում էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որևէ հերքում չի տվել այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է գերիների հարց ներառել Վաշինգտոնյան տեքստում. Իշխանյան