Պայթյուն՝ Փենսիլվանիի գործարաններից մեկում
Հասարակություն
22:28 11/08/2025
Աշխարհ

Պայթյուն՝ Փենսիլվանիի գործարաններից մեկում

Ամերիկյան Փենսիլվանի նահանգի պողպատի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Դեպքի մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։

«Երկուշաբթի օրը Քլերթոնի ԱՄՆ պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվեց, փրկարարական ծառայություններին դեպքի մասին տեղեկացվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին։

Associated Press գործակալությունը, հղում անելով պաշտոնյային, հաղորդում է, որ պայթյունից հետո մարդիկ կան փլատակների տակ։

Փենսիլվանիի նահանգապետ Ջոշ Շապիրոն սոցիալական ցանցերում գրել է, որ իր վարչակազմը կապի մեջ է Քլեյրթոնի պաշտոնյաների հետ: Նահանգապետի խոսքով՝ դեպքի վայրում են Փենսիլվանիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և նահանգային ոստիկանությունը: Քլեյրթոնի գործարանը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ կոքսի գործարանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պայթյուն՝ Փենսիլվանիի գործարաններից մեկում