Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունում ու աջակցում է Ալիևի և Փաշինյանի նախաստորագրած համաձայնագիրը
Քաղաքական
21:05 11/08/2025

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունում ու աջակցում է Ալիևի և Փաշինյանի նախաստորագրած համաձայնագիրը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը: 

Ըստ «Էրմենիհաբերի»՝ կազմակերպությունը երկու երկրների կողմից իրականացված քայլը «պատմական» է որակել: 

Նշվում է, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության հասնելու գործում։

Այս կազմակերպությունը ոչ միայն ողջունում է, այլև, ըստ հայտարարության՝ աջակցում է  Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչվող կառույցները փակելու վերաբերյալ համատեղ կոչի ստորագրմանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունում ու աջակցում է Ալիևի և Փաշինյանի նախաստորագրած համաձայնագիրը