Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջին անգամ տիեզերքում հայտնաբերվել է Արեգակնային համակարգի «երկվորյակը»
Աստղագետների միջազգային խումբն առաջին անգամ գրանցել է Արեգակին նման երիտասարդ աստղի շուրջ ժայռոտ մոլորակների ձևավորման ամենավաղ փուլը։ Սա գիտնականներին եզակի հնարավորություն է տվել տեսնելու, թե ինչպես կարող էր սկսվել մեր սեփական մոլորակային համակարգի պատմությունը ավելի քան 4,5 միլիարդ տարի առաջ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։
Ուսումնասիրության առարկան HOPS-315 նախաաստղն էր՝ ձևավորման գործընթացում գտնվող դեղին թզուկը, որի տարիքը գնահատվում է ընդամենը 100-200 հազար տարի։ Այն գտնվում է Երկրից մոտավորապես 1370 լուսային տարի հեռավորության վրա՝ Օրիոն համաստեղության ուղղությամբ։
Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի և ALMA ռադիոինտերֆերոմետրի օգնությամբ գիտնականները կարողացել են ուսումնասիրել աստղի շուրջը գտնվող գազի և փոշու սկավառակը և այնտեղ հայտնաբերեցին տաք հանքային մասնիկներ՝ սիլիկատային բյուրեղներ և սիլիցիումի օքսիդի մոլեկուլներ։ Հենց այս նյութերն են, ըստ ժամանակակից հասկացությունների, դարձել Արեգակնային համակարգի մոլորակների առաջին պինդ «շինարարական բլոկները»։