Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցելու համար գրանցվեք հղումով
Տնտեսություն
20:01 12/08/2025

Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցելու համար գրանցվեք հղումով

Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 14-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/pbBVYnr4Jw2Sqr1F7 ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder