Վրաստանից արտաքսվածների թվում հայեր կան
Իրավունք
15:23 12/08/2025
Տարածաշրջան

Վրաստանից արտաքսվածների թվում հայեր կան

Վերջին օրերին Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության շրջանակում ձեռնարկված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, երկրից արտաքսվածների թվում են Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել երկիր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder