Պերսեիդների ասուպային առատ հոսք կլինի օգոստոսի 12-13-ի գիշերը
Օրվա թեմա
16:29 12/08/2025
Հայաստան

Պերսեիդների ասուպային առատ հոսք կլինի օգոստոսի 12-13-ի գիշերը

Երկիրը՝ Արեգակի շուրջը իր տարեկան պտույտի ընթացքում անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով, որոնց փոշին և սառցե հատիկները մթնոլորտում այրվելով պայծառ հետք են թողնում։ Այս երևույթը հայտնի է «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։

Պերսեիդների հոսքը կապված է Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու հետ։ Երբ Երկիրն անցնում է այս փոշու միջով, գիշերային երկնքում թվում է, թե աստղեր են ընկնում։

Այդ պայծառ շիթերը կարծես թափվում են Պերսևս համաստեղությունից, և հենց այստեղից էլ ծագել է «Պերսեիդներ» անվանումը։

Այս տարի Պերսեիդների ասուպային հոսքը սկսվել է հուլիսի 17-ից և իր առավելագույն պիկին կհասնի օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն գեղեցիկ ասուպային հոսքը կարելի է տեսնել նաև պիկի նախորդող ու հաջորդող գիշերներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder