Չինացին խաղալիքի անվան տակ 850 կրիա է ԱՄՆ-ից տարել. Այսօր նա կանգնել է դատարանի առաջ
Հասարակություն
14:24 12/08/2025
Հայաստան

Չինացին խաղալիքի անվան տակ 850 կրիա է ԱՄՆ-ից տարել. Այսօր նա կանգնել է դատարանի առաջ

Չինացի տղամարդը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ շրջանային դատարանում՝ գուլպաների մեջ փաթաթված,  խաղալիքների կեղծ պիտակներով մոտ 850 պետական պաշտպանության ներքո գտնվող կրիաներ արտահանելու համար։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

Ըստ այդմ, 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի նոյեմբերը Վեյ Ցիանգ Լինը Հոնկոնգ է արտահանել կրիաներով լի ավելի քան 200 ծանրոց։

Կրիաներով լի տուփերը պիտակավորված են եղել որպես «պլաստմասե կենդանիների խաղալիքներ պարունակող»։ Չինացի տղամարդը հիմնականում տեղափոխել է արևելյան և եռոտանի կրիաներ։ Երկու տեսակներն էլ բնիկ են ԱՄՆ-ում և բարձր են գնահատվում մասնագետների կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder