Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել. Կա տուժած
Հասարակություն
08:36 12/08/2025
Հայաստան

Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել. Կա տուժած

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին  ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։

Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder