Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները` ըստ Սուրենյանցի
Քաղաքական
11:12 12/08/2025
Հայաստան

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները` ըստ Սուրենյանցի

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները.

«Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ 

. Հոդված 1 և 6 – փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ 

. Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի։ 

. Հոդվածներ 8 և 9 – «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: 

.Հոդված 15 – նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։ 

Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները` ըստ Սուրենյանցի