Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիացի շատ օգտատերեր գրում են համացանցում տարածված մի տեսանյութի մասին, որը ցնցել է Սիրիան
Arevelk.am-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Տեսանյութ, որ ցնցեց Սիրիան
Սիրիացի շատ օգտատերեր օրերս դառնությամբ գրում են համացանցում տարածված մի տեսանյութի մասին։
Հուլիսին, երբ զինյալները գրոհել են երկրի Սուայդա շրջանը, միաժամանակ ներթափանցել են քաղաքի ամենամեծ հիվանդանոց։
Կառավարական բանակի տարազ կրող զինյալները ճնշում են գործադրել բուժանձնակազմի բոլոր անդամների վրա։ Տեսանյութում երեւում է,ոդ զինյալները ծունկի են բերում բուժաշխատողներին եւ սպանում հիվանդապահներից մեկին։
Տեսանյութի տարածման հետ միաժամանակ համացանցում լուրեր են տարածվում, որ դեպքից հետո զինյալները հաշվեհարդար են տեսել հիվանդանոցում աշխատող 16 անձանց հետ, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ այդ մասին չկան։
Տեսանյութի տարածումը բողոքի մեծ ալիք է առաջացրել Սիրիայում, եւ իշխանությունները խոստացել են պատժել բոլոր հանցագործներին։
«Արեւելք» լրատվականի հետեւորդներին հիշեցնենք, որ հուլիսին Սիրիայի Սուայդա նահանգում ծանր ռազմական բախումներ եղան, որոնց ժամանակ զոհվեցին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ անմեղ բնակիչներ։
Սուայդան հայտնի է որպես Սիրիայի դրուզ փոքրամասնության ամենաճանաչված շրջաններից մեկը, որտեղ դրուզների կողքին ապրում են նաեւ քրիստոնյա արաբներ եւ հայեր»։