Հնարավո՞ր է լողավազանից ձեռք բերել սեռավարակ. Մաշկավեներաբան
Առողջություն
17:07 13/08/2025
Հայաստան

Հնարավո՞ր է լողավազանից ձեռք բերել սեռավարակ. Մաշկավեներաբան

Սեռավարակներով հնարավոր չէ վարակվել լողավազաններից, քանի որ այդ հարուցիչները խիստ անկայուն են արտաքին միջավայրում։ Նշում է մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանը։ Բացի այդ, ինչպես նշում է մասնագետը, լողավազանների մեծ մասը պատշաճ ախտահանվում է։

«Սակայն ցավոք, լողավազաններից հնաարվոր է ձեռք բերել որոշ բակտերիաներ, ինչպես օրինակ, ստաֆիլակոկներ, էնտերոկոկեր և այլն, որոնք նույնպես կարող են առաջացնել միզասեռական համակարգի բորբոքում»,-նշում է մասնագետը։
 
Այդ ռիսկը նվազեցնելու համար նա խորհուրդ է տալիս այցելել վստահելի լողավազաններ, դրանից հետո ընդունել լոգանք, փոխել հագուստը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder