Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում. Կան վիրավորներ
Առողջություն
15:58 13/08/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար Սիլիկյան խճուղում. Կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բախումը եղել է «Նիվա»-ի և «Mitsubishi»-ի միջև՝ ճակատային, ինչից հետո «Նիվա»-ն բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հաշվեկշռում հաշվառված «ԳԱԶել»-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder