Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ գործող իշխանություններն արդյո՞ք վերջին 7 տարվում դրական արդյունքներ են ապահովել շարքային քաղաքացու համար։ Panorama.am-ը հարցման միջոցով փորձեց քաղաքացիներից պարզել, թե կկարողանա՞ն թվարկել գործող իշխանությունների կատարած 5 դրական գործ.
Քաղաքացիների պատասխանները՝ ստորև.
-Դեռ լավ գործ չի արել, բայց կարող է միակ լավ գործն անի՝ հենց այսօրվանից հեռանա։ Դրանից լավ գործ հայ ժողովրդի համար ինքը չի կարա անի, չի էլ արել։
-Ծուռը նստենք, դուզը խոսենք։ Եկել չեն եկել՝ ողջ ժողովրդին 7 տարի է խաբում են։ Ինչ խոսք է տվել՝ չի արել։ Խաբել են, է՜, խաբելով երկիր կպահե՞ն։
-Արել են, շատ լավ բանել են արել, տրանսպորտն են լավացրել, աշխատավարձերս են ահագին բարձրացրել, թոշակներն են բարձրացրել, փողոցներն են բարեկարգել։
-Ջահել երեխեքը գնացին զոհվեցին, ո՞ւմ համար, Նիկոլ Փաշինյանի՞։ Սերժի համար խի՞ այդպիսի բան չեղավ, Քոչարյանի համար, չեղավ։ Նիկոլ Փաշինյանը եկավ մտավ իշխանություն ու դավաճանեց մեր երկիրը, հայ ազգը։
-Ասյպես, որ մարդիկ փողոցները լցված ուրախ-զվարթ ապրում են, հերիք է... Տենց իշխանություն ոչ եղել է, ոչ էլ կլինի։
-Էնքան բան են արել, ո՞րն ասեմ։ Մենակ էն, որ չեստնի ընտրություն եղավ, հերիք է։
-Ժողովուրդը սոված է։ Վերջին տվյալներով Հայաստանի բնակչության 40 %-ը աղքատ են, իսկ նրանցից 20%-ն՝ ավելի աղքատ։
-Մի հարց էլի, եթե դուք համարում էիք, որ Արցախը Հայաստանինը չէ՝ Ադրբեջան է, էդ փողերն ինչո՞ւ էիք ուղարկում Ադրբեջան։
-Դե վատ բաները մեզանից է գալիս, մենք որպես ժողվուրդ չունենք միասնություն, բոլորն անհատներ են։ Սա եկեղեցին համարում է մեծ մեղք՝ մեծամտություն, եսասիրություն։
-Ամեն իշխանություն համապատասխանում է տվյալ ժողովրդին։
-Ոչ մի լավ բան չկա։ Բացասականը լիքն է, ամեն ինչում, ամեն ոլորտում անտերություն ու անգրագիտությւոն է։
-Ոչ մի լավ բան չկա. խանութ մտնում ես թանկություն է, տրանսպորտի տոմս են տալիս, ասուն են այսօր պետք է նստես։ Ես թոշակառու եմ 3 հազար դրամ տվի տոմսին, մի անգամ նստա, կորավ գնաց գումարս, դա արդա՞ր է։
-Իրենք կարող է լավ են ապրում, բայց ես լավ չեմ ապրում։
-Իրանց համար լավ է, բայց մի հատ հարցրեք, ժողովուրդը լա՞վ է ապրում։
-Հոգևորն ինչքան պակասի, այնքան կդժբախտանա ազգն ու երկիրը, որովհետև մարդու հիմքը հոգևորն է, մեզ աստված է ծնել և հոգի է տվել։
-Եկեղեցու դեմ կատարվածի մասով գնահատողը և պատժողը Աստված է, ամեն ինչ իր ժամանակին կլինի։