Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության միջպետական խորհրդի նիստին։
Ըստ նրա հայտարարության՝ պատճառը նշում է Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը։ Օգոստոսի 15-ին Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ղրղզստանում կլինի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը։
Տեղին է հիշեցնել, որ երբ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր Իլհամ Ալիևի հետ՝ Թրամփի վկայությամբ ու հովանու ներքո, նույնպես գտնվում էր արձակուրդում, ինչը նրան ամենևին չխանգարեց նախաստորագրել համաձայնագիր, կամ՝ ստորագրել նախահամաձայնագիր։
Նաև՝ Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի։