Սամվել Կարապետյանի գործը ինքնին քաղաքական է, իրավական որևէ վերլուծության կարիք չկա․ Արա Պողոսյան
Քաղաքական
18:55 14/08/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի գործը ինքնին քաղաքական է, իրավական որևէ վերլուծության կարիք չկա․ Արա Պողոսյան

«Իրավական անմտություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը, այսպես որակեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

«Ցանկացած գործ, որտեղ գործադիրը հայտնում է կարծիք մինչև դատական ակտը, դա խոսում է գործադրի կողմից դատական իշխանության վրա ուղիղ ճնշման մասին։ Դեռ չեմ խոսում հնարավոր այս կամ այն կերպ այլ ճնշումների մասին, միայն այն փաստը, որ գործադիր իշխանությունը  մինչև դատական ակտը, իր կարծիքը, իր տեսակետը ոչ միայն ներկայացնում, այլև պարտադրում է հասարակությանը՝  իր ունեցած բոլոր քարոզչական միջոցներով պնդում է, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործը ինքնին քաղաքական է։ Եվ էստեղ նույնիսկ իրավական որևէ վերլուծության կարիք չկա, որովհետև հա հանգամանքները և իրողությունները ինքնին խոսում են իրենց մասին, թե՛ տեղեկատվական հոսքերը, թե՛ պաշտոնյաների հայտարարությունները, նույնիսկ Ազգային ժողովում խոսելը սրա մասին արդեն իսկ քաղաքական է»,- ասաց Պողոսյանը։

 Ըստ քաղաքագետի՝ դատարանից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։

«Կարծում եմ, ինչպես որ եղել է քաղաքական որոշում, նույն կերպ և քաղաքական որոշում է լինելու կամ քաղաքական ճնշում հիմա։ Առանց քաղաքական ճնշման ես չեմ պատկերացնում, որ կլինի կամ քաղաքական նպատակահարմարության կլինի այլ՝ տարբերվող որոշում»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder