Արշակունյաց պողոտայում թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են
Իրավունք
09:57 14/08/2025
Հայաստան

Արշակունյաց պողոտայում թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգածով գլանակ:

Երկուսն էլ ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվեց նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին:

Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նաև աշտարակցու վարած «Օպելը». հայտնաբերվեց 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:

Օգոստոսի 12-ին խուզարկություն կատարվեց նաև աշտարակցու տանը. հայտնաբերվեց կանեփի 77 թուփ: 39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder