Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանի գործն իր բնույթով 2-րդ կուրսի իրավաբանի գործ է․ Վարդգեսյան
«Այս գործն արդեն երկու ամիս շարունակվում է և իր բնույթով արդեն տհաճություն է առաջացնում, որովհետև մենք՝ որպես պետություն, չենք կարողանում գտնել այն ուղին, որ հասկանանք, թե ինչու է այս ամեն ինչը կատարվում Կարապետյանի ընտանիքի հետ։ Իր բնույթով այս գործը կարելի է ասել՝ 2-րդ կուրսի իրավաբանի գործ է։ Եթե մենք այս գործի փաստակազմը հանձնարարենքին 2-րդ կուրսի իրավաբանի, ապա նա ուղղակի ճիշտ լուծում կտար գործին և կորակեր որպես քաղաքական հետապնդում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի աջակիցներից, փաստաբան Միքայել Վարդգեսյանը։
Նշենք, որ այսօր, ժամը17։00-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանն արդեն երկու ամիս գտնվում է անազատության մեջ։Նրա պաշտպանները կալանավորումը համարում են ապօրինի, քաղաքական հետապնդում, իսկ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է որակել նրա տան կատարված խուզարկությունը, ինչպես նաև նրա ձերբակալությունը։
Վարդգեսյանի խոսքով՝ պետությունն իր ամբողջ ներուժը ոչ թե պետք է ներդնի մեկ անձին հետապնդելու , այլ տնտեսապես զարգացում ապահովելու համար։
«Կարծում եմ, որ Կարապետյանների առաջարկած ուղին հենց այդ տնտեսապես առաջ գնալու ուղին է՝ առանց էմոցիաների, առանց անձանց շուրջ պտտվելու, սա է»,- հավելեց նա։