Շարմազանով. Արցախում հիմա խաղաղ է, կրակոց չկա, բայց հայ էլ չկա
Քաղաքական
18:00 14/08/2025
Հայաստան

Շարմազանով. Արցախում հիմա խաղաղ է, կրակոց չկա, բայց հայ էլ չկա

Հայաստանն այսօր կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա կուսակիցների հետ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց էր՝ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու ազատությունից զրկված գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

«Սա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ կուսակցական  հարց է, սա գոյաբանական հարց է։ Մեր Սարդարապատը, Էջմիածինը, Ծիծեռակաբերդը, Եռաբլուրը, Արցախը, մեր հաղթանակները, դրա ժառանգորդնե՞րն ենք, թե՞ ուզում ենք այս խունտայի նման Հայաստանը դարձնել թուրքական բեռնատարների համար միջանցք»,-ասաց նա՝ ընդգծելով, այսօր չկա ներկա ու նախկին, կա ազգային հարց։

«Եթե նախկինն Արցախն է, հա, ես նախկին եմ։ Արցախում հիմա շատ խաղաղ է, ուզո՞ւմ եք նման խաղաղություն, ով ուզում է, թող գնա Փաշինյանի կողքը կանգնի։ Ոչ կրակոց կա, ոչ սպանություն կա, հայություն էլ չկա։ Ես դեմ եմ դրան։ Ամեն հայ մարդուց է կախված Հայաստանի ճակատագիրը։ Եթե նույնիսկ վաթարագույն սցենարը նայենք, Ալիևն ասել է՝ մինչև Սահմանադրություն չփոխվի, այդ չարաբաստիկ փաստաթուղթը չի ստորագրվի։ Իսկ Սահմանադրությունն առանց հայ ժողովրդի քվեարկությոն ոչ ոք չի կարող փոխել»,-ասաց քաղաքական գործիչը։

Շարմազանովն ընդգծեց՝ Սամվել Կարապետյանտ պետք է օրինակ լինի յուրաքանչյուր հայորդու համար։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դպրոցներում երեխաներին պետք է սովորեցնենք լավ ապրել։ Սամվել Կարապետյանից լավ ապրող կա՞։ Նա այդ ամեն ինչը թողել է եկել է եկեղեցու, ազգի, երկրի համար պայքարում է»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder