Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադիրը կփորձի «Կիբեռանվտանգության մասին» օրենքով պայքարել հաքերների դեմ
«Օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում»,-Գործադիրի նիստում հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով, որ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքները և հարակից փաթեթը:
Նրա խոսքով սահմանվում են ԻՍՕ 27,001 ստանդարտը և այլ ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն թե՛ հանրային հատվածի, թե՛ պետական ապարատի, թե՛ մասնավոր հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները:
«Իհարկե, սա չի բացառում, որ մենք ապագայում հրաժարվելու ենք մեր ազգային ստանդարտները մշակելու և ներդնելու գաղափարից»,-հայտարարեց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝՝ նոր մարմինը, որը կոչվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից, որը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ և փորձելու են կանխարգելել կիբեռմիջադեպերը։
Նախարարաը հայտնեց, որ կիբեռմիջադեպերը միայն Հայաստանի համար մարտահրավեր չեն։
«Աշխարհն այսօր լրջագույն կիբեռսպառնալիքների առաջ է կանգնած, և եթե 5 տարի առաջ աշխարհի ընդհանուր ՀՆԱ-ի 1 %-ի՝ շուրջ 1 տրիլիոն դոլարի չափով էր վնաս հասցվում տնտեսություններին, ապա վերջին 5 տարիների ընթացքում բազմակի ավելացել են այդ վնասները, դրանք մինչև անգամ հնգապատկվել են»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով որ այն դրդում է արագ գործողությունների։
Ըստ նախարարի՝ փաթեթով ակնկալվում է նաև պետական ապարատի տեղեկատվական համակարգերի ստերիլիզացում, ըստ այդմ սահմանվում են խաղի նոր կանոններ՝ թվային կամ էլեկտրոնային շտեմարաններ վարելու:
«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տվյալների կրկնությունները մենք բացառելու ենք: Լինելու են շտեմարաններ, որտեղ տվյալները մեկ անգամ են մուտք գործելու՝ իհարկե, օրենքով սահմանված բացառությունները հաշվի առնելով»,- ասաց նախարարը: