Սամվել Կարապետյանի գործն իր բնույթով 2-րդ կուրսի իրավաբանի գործ է․ Վարդգեսյան
Իրավունք
19:51 14/08/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի գործն իր բնույթով 2-րդ կուրսի իրավաբանի գործ է․ Վարդգեսյան

  «Այս գործն արդեն երկու  ամիս շարունակվում է և իր բնույթով արդեն տհաճություն է առաջացնում, որովհետև մենք՝ որպես պետություն,  չենք կարողանում գտնել այն ուղին, որ հասկանանք, թե ինչու է այս  ամեն ինչը կատարվում Կարապետյանի ընտանիքի հետ։ Իր բնույթով  այս գործը կարելի է ասել՝  2-րդ կուրսի իրավաբանի գործ է։ Եթե մենք այս գործի փաստակազմը հանձնարարենքին   2-րդ կուրսի իրավաբանի, ապա նա ուղղակի  ճիշտ լուծում կտար   գործին և կորակեր որպես քաղաքական հետապնդում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի աջակիցներից, փաստաբան Միքայել Վարդգեսյանը։

Նշենք, որ այսօր, ժամը17։00-ից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է հայտնի գործարար, բարարեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Սամվել Կարապետյանն արդեն երկու ամիս գտնվում է անազատության մեջ։Նրա պաշտպանները կալանավորումը համարում են ապօրինի, քաղաքական հետապնդում, իսկ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է որակել նրա տան կատարված խուզարկությունը, ինչպես նաև նրա ձերբակալությունը։

Վարդգեսյանի խոսքով՝  պետությունն իր ամբողջ ներուժը  ոչ թե պետք է ներդնի  մեկ  անձին հետապնդելու , այլ  տնտեսապես զարգացում ապահովելու համար։

«Կարծում եմ, որ Կարապետյանների առաջարկած ուղին հենց այդ տնտեսապես առաջ գնալու ուղին է՝ առանց էմոցիաների, առանց անձանց շուրջ պտտվելու, սա է»,- հավելեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի գործն իր բնույթով 2-րդ կուրսի իրավաբանի գործ է․ Վարդգեսյան