Կհասկանանք, թե համարձակություն կունենա՞ դատավորը՝ դեմ գնալու ճնշումներին. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:43 14/08/2025
Հայաստան

Կհասկանանք, թե համարձակություն կունենա՞ դատավորը՝ դեմ գնալու ճնշումներին. Նարեկ Կարապետյան

«Քանի որ Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցողը քաղաքական պրոցեսներ են, ակնկալիքները չեն կարող տեղավորվել տրամաբանության մեջ»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ժամը 17։00-ին նշանակված է նիստ, որտեղ քննարկվելու է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի դիմաց այս պահին բազմամարդ է։

«Ամբողջը քաղաքական պրոցես է, հետագայում մենք կհասկանանք, թե համարձակություն կունենա՞ դատավորը՝ դեմ գնալու ճնշումներին։ Վստահ եմ, կալանքը երկարացնելու համար ճնշումներ կան։ Տրամաբանությունը, որ պահեն կալանքի տալ, չկա, քանի որ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել թե տան խուզարկությունը, թե Սամվել Կարապետյանի ձերբակալությունը»,-ասաց Ն. Կարապետյանը։

Նա նշեց, մինչև օգոստոսի վերջ կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, դրա նպատակները։

««Մեր ձևով» շարժումն ապաքաղաքական է։ Դրա նպատակն է, որ տարբեր մասնագետներ ներկայացնեն իրենց տեսակետներն այս կա այն ոլորտի բարեփոխումների հետ կապված։ Եթե դա լինի քաղաքական շարժում, մարդիկ կունենա մտավախություն, որ մասնակցում են քաղաքական գործընթացին։ Որպեսզի մենք մասնագետներից կարծիքներ ստանանք, պետք է առաջին հերթին ստեղծենք ապաքաղաքական շաժում, այն ներկայացնի պետության ու ժողովրդի առաջնահերթությունները, որից հետո կլինի քաղաքական հանգուցալուծումը։ Կրկնում եմ, որ քաղաքական հանգուցալուծումը վաղ թե ուշ լինելու է»,-ասաց Ն. Կարապետյանը՝ ավելացնելով, որ ներկայացրած նախագծերի բիզնես պլաններ կան, անգամ գործընկերներ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կհասկանանք, թե համարձակություն կունենա՞ դատավորը՝ դեմ գնալու ճնշումներին. Նարեկ Կարապետյան