Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն դեռ չունեմ. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:56 14/08/2025
Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն դեռ չունեմ. Նարեկ Կարապետյան

«Ես չէի ուզի անդրադառանալ ՀԷՑ-ի թեմային։ Այստեղ կլինեն իմ կոլեգաները, որ կխոսեն այդ մասին։ Մենք ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, իսկ դա ուղղակի հետևանք է այս ամենի»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ժամը 17։00-ին նշանակված է նիստ, որտեղ քննարկվելու է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի դիմաց այս պահին բազմամարդ է։

Լրագրողները հիշեցրեցին, որ ՀԷՑ-ի կառավարաիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ ակնկալում  է հանդիպում Նարեկ Կարապետյանի հետ, ապա հարցրեցին՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Դեռ ցանկություն չունեմ»,-պատասխանեց Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն դեռ չունեմ. Նարեկ Կարապետյան