Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք գիտենք, թե ինչ են անելու, այսինքն՝ ակնհայտ է, որ կա հանձնարարությունև այդ հանձնարարությունը կատարվելու է։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել ցուցադրելու, թե ի՞նչ աստիճանի պատրաստ են տարբեր մարմիններ կատարելու դա, ի՞նչ ակնհայտ խայտառակությամբ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ շարունակելով․
«Երբ առաջին անգամ Սրբազանին կալանավորեցին, եթե հիշում եք հարցազրույցում ասացինք՝ մի օր կգա ժամանակը կհրապարակենք, այդ տեսանյութը, ձայնագրությունը՝ նիստին ինչ է եղել, խայտառակությունը կբացահայտվի։ Հիմա դուք տեսաք, կարևոր չէ, որ մյուսը հրապարակենք, այսինքն՝ դատարանում ի՞նչ պետք է տեղի ունենա, մենք գալիս ենք փաստարկ ենք ասում, հակառակ կողմը կա՛մ պետք է հերիքի այդ փաստարկը, կա՛մ ՝ համաձայնվի։Հիմա իրենք ասում են՝ չէ, համաձայն չենք, բայց ոչ մի հակափաստարկ չեն տալիս, դատավորին ասում ենք՝ լավ, իրենք չտվեցին, դու որոշում ես կայացնում, բայց դու չասես՝ ինչ ես մերժում։ Գիտե՞ք, էս դատաքննությունը նրա համար չէ, որ մենակ դահլիճում ինչ-որ բան լինի, հանրությունը, հատկապես այսպիսի գործերով, պետք է լիարժեք հասկանա, որ դատարանում տեղի ունեցավ արդարադատություն»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։