Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ակնհայտ է՝ կա մեծ աղմուկ ոչնչից և մեծ ցանկություն՝ այդ աղմուկը հետաձգելու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Ակնհայտ է՝ մեծ աղմուկ՝ ոչնչից և մեծ ցանկություն կա այդ աղմուկը հետաձգելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած Միքայել Սրբազանի գործով դատական նիստին։
Հստակեցմանը,թե ու՞մ կողմից է այդ ցանկությունը, Սրբազանը պատասխանեց, որ նրա կողմից, ում կողմից այս ամենն սկսվել է։
«Շատ տարօրինակ իրավիճակ է։ Տվյալ պարագային սա մի ապացույց է ժամանակակից, այսպես կոչված, ժողովրդավարության ստանդարտներից մեկի։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև շատ հստակ է՝ժողովրդավարությունն այսօր աշխարհում ունի տարբեր ստանդարտներ, որ մենք ասում ենք՝ երկակի։ Այդ ստանդարտներից մեկը այն է, որ նման ձևի ժողովրդավարությունը, երբ գոհացնում է մյուսներին,դա կարելի է համարել որպես ժողովրդավարար։ Եթե՝ ոչ, կարելի է հակառակն ընկալել։Այսինքն՝ խոսքի ազատություն և խոսքի ազատության ճնշում։ Կարելի՞ է, թե՞ չի կարելի»,- ասաց նա։
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգևորականները իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված։
«Այն ինչ հաճելի չէ այս իշխանություններին, դրա համար կալանավորված են։ Որտեղի՞ց սրվեց եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը, սկսվեց նրանից, որ Վեհափառը Բեռնում խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և այնտեղի ժառանգության մասին, դա հաճելի չեղավ իշխանություններին»,- ասաց Նաթան Սրբազանը։