Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ
Քաղաքական
19:35 15/08/2025
Աշխարհ

Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները կարող են տևել առնվազն 6-7 ժամ։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացնել, որ հանդիպումը կտևի առնվազն վեցից յոթ ժամ», - ասել է նա։

Նախագահի մամուլի քարտուղարը մանրամասնել է, որ սկզբում կլինի դեմ առ դեմ զրույց, այդ թվում՝ օգնականների մասնակցությամբ, այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների կազմում, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով, որից հետո նախատեսվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder