Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է
Իրավունք
17:23 15/08/2025
Հայաստան

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակությունը կատարած անձի ինքնությունը: Նախկինում դատապարտված 47-ամյա տղամարդը օգոստոսի 12-ին հայտնաբերվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder