Առավոտյան իր ծառայողական «Toyota»-ով ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը
Հասարակություն
10:57 15/08/2025
Հայաստան

Առավոտյան իր ծառայողական «Toyota»-ով ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչ Հարությունյանի վարած «Toyota» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում շտապօգնության հերթապահ խմբի կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
  
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
«Toyota»-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հաշվեկշռում և սպասարկում է թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և բժիշկների կողմից բուժօգնություն ստացողն ինքն է եղել: 

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առավոտյան իր ծառայողական «Toyota»-ով ավտովթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը