Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի 7 անդամներից 4-ը երեխաներ են
Հասարակություն
22:26 05/08/2025
Հայաստան

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի 7 անդամներից 4-ը երեխաներ են

Օգոստոսի 5-ին, ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևանի համապատասխան մանկական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և բոլորը ընտանիքի անդամներ են։Նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն»,-ասաց shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի 7 անդամներից 4-ը երեխաներ են