Ալժիրում ուղևորներով լի ավտոբուսն ընկել է գետը
Հասարակություն
14:02 16/08/2025
Աշխարհ

Ալժիրում ուղևորներով լի ավտոբուսն ընկել է գետը

Ալժիրի Հարաշ շրջանում ուղևորներով լի ավտոբուսն ընկել է կամրջից գետը: Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 9-ը։

Ալժիրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկատվությունը վկայակոչելով՝ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ  վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Վթարի հետևանքները վերացնելու համար ուղարկվել են ընդհանուր առմամբ 25 շտապօգնության մեքենա, 16 ջրասուզակ և չորս նավակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder