Այսօր առավոտյան Դեբեդն աղտոտված են գտել
Հասարակություն
10:21 16/08/2025
Հայաստան

Այսօր առավոտյան Դեբեդն աղտոտված են գտել

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչնեը հայտնաբերել են Դեբեդ գետն աղտոտված վիճակում։

Նրանք չեն կարողացել իրականացնել իրենց առափնյա այգիների ոռոգում, սակայն այդ ջրերը հենց հիմա մղվում են բարձրադիր գյուղեր պոմպակայանով և գյուղերում այդ ջրերով ներկայում ոռոգում է իրականացվում։

«Մինչև Շնող գետի ջրերը մաքուր են։ Ջրերին հավանաբար խառնվել են հանքարդյունաբերական արտահոսքեր»,-ասում է ահազանգով գետի աղտոտված հատված եկած բնապահպան Օլեգ Դուրգարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder