Ինչո՞ւ է աղտոտվել Դեբեդը
Հասարակություն
18:46 16/08/2025
Հայաստան

Ինչո՞ւ է աղտոտվել Դեբեդը

Դեբեդի աղտոտումը խիստ մտահոգիչ է։ Տավուշի մարզից այսօր խնդրի մասին ահազանգած  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացնում է, որ սեփական նախաձեռնությամբ փորձել է հայտնաբերել աղտոտման պատճառը, սակայն այս պահին հաստատված աղբյուր չկա։ Գյուղացիները չեն բացառում, որ կա քողարկված խողովակ, որով գետ են լցվում թափոններ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան նա ահազանգել էր, որ գյուղատնտեսները տեսել են, որ գետի ջրերը չափազանց աղտոտված են։ Այս պահին ջրերը քիչ թե շատ մաքրվել են, սակայն դեռ պղտոր են։ Դուլգարյան ասաց, տեսչական մարմինների աշխատակիցները դիտարկումներ, նմուշառումեր են կատարել ջրից, հարակից տարածքներից, որոնք կենթարկվեն փորձաքննության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder