«Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը. Հրապարակել է Թաթոյանը
Քաղաքական
20:47 16/08/2025
Հայաստան

«Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը. Հրապարակել է Թաթոյանը

«Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի (ID card) տեսք և նշանակություն, ինչպես դեռ 2022թ. պլանավորել են դա դարձնել անձնագիր հետագայում»,-լուսանկարին կից գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա մանրամասնում է.

«Կոնկրետ այս նկարում նշված է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն` ամբողջ Հայաստանի Հանրապետության ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի ավագանու անդամ, ինչպես նաև Երիտասարդների թմրամոլության դեմ պայքարի հասարակական կազմակերպության Մինգեչաուրի նախագահը:

Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են մեկ նպատակի համար` հանուն սեփական իշխանությունը երկարացնելու ու ամեն օր ավելացող սեփական սխալները թաքցնելու:

Խաղաղությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանությունները դա որևէ կերպ չեն ապահովում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder