Գործարք կնքիր. Գնդակը հիմա Զելենսկու դաշտում է
Քաղաքական
17:34 16/08/2025
Աշխարհ

Գործարք կնքիր. Գնդակը հիմա Զելենսկու դաշտում է

Fox news-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է մի քանի ուշագրավ կետեր՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից։

1.Ոչ մի գործարք չի լինի, քանի դեռ չկա համաձայնագիր։ Թրամփն ասել է, որ էական առաջընթաց են գրանցել։

2.Պուտինը խաղաղություն է ուզում. ԱՄՆ նախագան ասել է, իր կարծիքով,  Վ. Պուտինը ոչ միայն բան է խաղաղության համար, այլև ցանականում է, որ այն հաստատվի։

3. Խնդիրների մասին խոսել պատրասը չեն. Հարցին, թե որն է առավել մեծ խնդիրը, հարցը, որի շուրջ համաձայնության չեն եկել կողմերը և որը խանգարեց հրադադարի ռեժիմի հաստատմանը, Թրամփն ասել է՝ նախընտրում է չխոսել այդ մասին

4. Զելենսկին ու Եվրոպան. Երբ Թրամփն արել է այդ կարևոր քայլը՝ հանդիպելով Պուտինին, նա նշել է, որ հիմա Զելենսկին պետք է քայլ անի, և գուցե եվրոպակն երկրները մի փոքր պետք է ներգրավեն այդ հարցում։

5. Թրամփը բաց է եռակողմ հանդիպման համար. ԱՄՆ նախագահը նշել է, որ բաց է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար՝ ասելով. «Եթե նրանք ցանկանան, ես կլինեմ այդ հանդիպմանը»։

6. Հանդիպումը գնահատում է 10. Թրամփը հանդիպումը 10-ից 10 է գնահատել. «Կարծում եմ՝ հանդիպումը 10 էր այն իմաստով, որ մենք հիանալի լեզու գտանք»։

7.  Ռուսաստանը հիմա հարգում է Ամերիկային.  Հարցին, թե իր կարծիքով, ինչն է վերջապես Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփը պատասխանեց. «Չուզում ասել, որ նրան ինչ-որ բան է բերել, նա շատ խելացի տղա է։ Կարծում եմ՝ նա հիմա հարգում է մեր երկիրը, Բայդենի օրոք չէր հարգում»։

8.  Պատերազմ չէր լինի, եթե Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում լիներ. Թրամփը նաև նշել է, որ «շատ ուրախ է», որ Պուտինը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք է հայտնել, որ որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը երբեք տեղի չէր ունենա, եթե ինքն այդ ժամանակ նախագահի պաշտոնում լիներ։

9. Խորհուրդ Զելենսկիին. Թրամփն առանց տատանվելու ասել է, որ Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպումից հետո Զելենսկիին տված իր խորհուրդը կլինի «գործարք կնքել»։

10. Կեղծված ընտրություններ՝ 2020-ին.  Թրամփը պատմել է, որ Պուտինը կարծիք է հայտնել, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել լայնածավալ փոստային քվեարկության պատճառով։ «Փոստային քվեարկությամբ հնարավոր չէ ունենալ մեծ ժողովրդավարություն»,-ասել է Պուտինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder