Իրանի նախագահը կայցելի նախ Երևան, ապա Մինսկ
Քաղաքական
15:13 16/08/2025
Տարածաշրջան

Իրանի նախագահը կայցելի նախ Երևան, ապա Մինսկ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Հայաստան և Բելառուս։ Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանաեյը։

Նա ասել է, որ այցի նպատակներից մեկը երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, մասնավորապես՝ բիզնեսի ոլորտում և փաստաթղթերի ստորագրումը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանի նախագահը Նիոկլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել էր.

 «Պետք է համոզված լինեն, որ այն իսկապես խաղաղության և զարգացման ուղի կլինի, այլ ոչ թե արտաքին ուժերի  «հեգեմոնական» նպատակների իրականացման գործիք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder