Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները Քաշմիրում ու Նեպալում 300 մարդու կյանք են խլել
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Պակիստանի և Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի և Նեպալի որոշ հատվածներում ավելի քան 300 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղի իշխանությունների հրապարակած տվյալները։
Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում։ Պակիստանի հյուսիս-արևմուտքում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 203 մարդ է զոհվել։
Ռոյթերսը հայտնել է, որ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում ուրբաթ օրը Չաշոտի քաղաքում, որը հինդու զբոսաշրջիկների համար հայտնի ուխտագնացության վայր է, զոհվել է առնվազն 60 մարդ, իսկ ավելի քան 200-ը անհետ կորած են համարվում։ Նեպալում զոհվել է առնվազն 41 մարդ, ևս 121-ը վիրավորվել է։ Առնվազն ութ մարդ զոհվել է Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում։