Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն այցելությունների համար փակ կլինի
Մշակույթ
11:02 16/08/2025
Հայաստան

Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն այցելությունների համար փակ կլինի

Օգոստոսի 14-ից Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն այցելությունների համար ժամանակավորապես փակ կլինի։ Պատկերասրահից հայտնում են, որ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեից տեղափոխվում են թանգարան, տեղափոխման և ամրակայման աշխատանքները որոշակի ժամանակ կպահանջեն։

«Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում տեխնիկական աշխատանքներն ավարտելու մասին հավելյալ կտեղեկացնենք»,-նշում է աղբյուրը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder