Fashion Symphony Festival. Մեկնարկել է տարվա ամենաոճային իրադարձությունը
Հասարակություն
11:45 16/08/2025
Հայաստան

Fashion Symphony Festival. Մեկնարկել է տարվա ամենաոճային իրադարձությունը

Մեկնարկել է տարվա ամենաոճային իրադարձությունը՝ Fashion Symphony Festival-ը։ Երևանյան նորակառույց համալիրներից մեկում երեք օր կլինի նորաձևության, երաժշտության և արվեստի տարերք՝ համերգներ, դիզայներական ցուցադրություններ, բացօթյա տաղավարներ և ընտանեկան ժամանց։ Փառատոնը կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը ժամը 18։30-ը։

Փառատոնի կազմակերպիչներից Իրինա Թոբմասյանի ներկայացմամբ, Fashion Symphony Festival-ի շրջանակում հանդես կգան հայտնի արտիստներ, հայ դիզայներները կներկայացնեն իրենց աշխատանքները «fashion show»-ի ժամանակ։

«Փառատոնի նպատակը դեռևս անհայտ, սկսնակ դիզայներներին մասնակցության հնարավորություն տալն է»,-ասում է Իրինա Թովմասյանը։

Կազմակերպիչները չեն մոռացել փոքրիկների ժամանցի մասին, մանկական ծրագրերը ցերեկվա ժամերին, երեկոյան այցելուները մի բաժակ գինով կամ սուրճով կարող են վայելել երաժշտություն։

Ստեղծագործական տարածքում մի հատված էլ հատկացված է էքսպոյին. ներկայացված են տարբեր ոլորտների հայ արտադրողներ։








Լուսանկարների շարքն մաբողջությամբ՝ հղումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Fashion Symphony Festival. Մեկնարկել է տարվա ամենաոճային իրադարձությունը